ԱՄՆ Չիկագո քաղաքում 6-ամյա տղան տան սառնարանում լիցքավորված ատրճանակ է գտել եւ դրանով խաղալիս պատահաբար կրակել 3 տարեկան եղբոր վրա։ Շտապ օգնությունը տղային հիվանդանոց է տեղափոխել, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։
Երկու երեխաների հորն արդեն մեղադրանք է ներկայացվել տանը լիցքավորված հրազենային զենք պահելու համար, ինչը դժբախտ միջադեպի պատճառ է դարձել, փոխանցում է Informing-ը։
Նշենք, որ ԱՄՆ օրենսդրությամբ թույլատրվում է հրազենային, այդ թվում՝ ավտոմատ տեսակի զենքի կրել։ Ըստ վիճակագրության՝ ԱՄՆ բնակիչների ձեռքում ավելի քան 300 մլն գրանցված զենք կա։





























