Գրեթե ողջ Եվրոպան եւ Ամերիկան նորանոր տնտեսական պատժամիջոցներ են կիրառում Իրանի դեմ:
Ինչպես հաղորդում է triton-import.ru-ն, Toyota ընկերությունը որոշել է դադարեցնել իր մեքենաների առաքումն Իրան: Ընկերությունը հայտարարություն է արել, որում ասել է, թե հետեւելու է միջազգային իրադարձություններին եւ գործելու ըստ հանգամանքների:
Վերջին հինգ տարում Toyota-ի վաճառքն Իրանում կրճատվել է մի քանի անգամ, այս տարի միայն 220 մեքենա է վաճառվել, ուստի ընկերության որոշումը լիովին հիմնավորված է:



























