Դոմինկյան Հանրապետության Լա Վեգա նահանգում ուղեւորատար ավտոբուսը դուրս է եկել բանուկ մայրուղուց, որի հետեւանքով 35 մարդ է վիրավորվել:
Վիրավորներից 3-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, վարորդը նույնպես հայտնվել է հիվանդանոցում, հաղորդում է El Diario-ն:
Վթարի պատճառները քննվում են, նախնական տեղեկություններով, պատճառը Caribe Tours ընկերության ավտոբուսի անսարքությունն է եղել, հաղորդում է Gazeta-ն:





























