Հնդկաստանի Ջամու եւ Քաշմիր նահանգում ուղեւորատար ավտոբուսն ընկել է կիրճը։ Տեղի ոստիկանության տեղեկություններով՝ զոհվել է առնվազն 14 մարդ, ավելի քան 30-ը լուրջ վնասվածքներ են ստացել։

Նախնական տեղեկություններով՝ վարորդը կորցրել է ղեկի կառավարումը մայրուղու դժվարանցանելի հատվածում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ոստիկանության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ վիրավորների մի մասի վիճակը շարունակում է ծանր մնալ։