ԱՄՆ-ում Մեքսիկայի հյուպատոսության առաջին քարտուղար Կլաուդիա Վելասկո Օսորիոյի տունը փորձել են կողոպտել։ Միջադեպի պատճառով դիվանագետը մարմնական վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնել են տեղական իշխանությունները;
Հյուսթոնի ոստիկանության տեղեկություններով՝ կնոջը հարվածել են ծակող գործիքով։ Նրա վիճակն այս պահին կայուն է, կինը անհրաժեշտ բուժօգնություն է ստանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Երկուշաբթի վաղ առավոտյան Հյուսթոնի արտակարգ ծառայություններն ահազանգ էին ստացել դիվանագետից։ Զանգն ընդհատվել էր, սակայն օպերատորը հասցրել էր գտնել տեղը, որտեղից կատարվել էր զանգը, եւ խումբ էր ուղարկել։ Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել էին վիրավորված կնոջը եւ ձերբակալել էին տանը գտնվող գողին։ Տարվում է հետաքննություն։





























