Ապօրինի միգրացիայի դեմ պայքարի համար Լատվիան կարող է Բելառուսի հետ սահմանին պատնեշ կառուցել: Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Լայմդոտա Ստրաույուման:
Բելառուսի սահմանով Լատվիայի տարածք ապօրինի ներթափանցումների թիվը վերջերս զգալիորեն աճել է: «Սա մտավախություններ է առաջացնում սահմանների անվտանգության տեսակետից և ստիպում է մտածել, որ փախստականները ԵՄ ներթափանցելու համար նոր ուղի է գտել»,- ասել է նա Լատվիական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Վերջերս ձերբակալվել է ապօրինի միգրանտների երկու խոշոր խումբ, որոնք Լատվիա էին ներթափանցել Բելառուսի տարածքով: «Արդեն երկու խումբ Բելառուսից եկել է : Եվրոպական շատ պետություններ պատնեշներ են կառուցում, ու դա հանրավոր լուծումներից մեկն է»,- ասել է կառավարության ղեկավարը: «Հունգարիան Սերբիայի հետ սահմանին պատնեշ է կառուցել ու եթե ճիշտ եմ հասկանում՝ ուզում է նույնը անել նաեւ մյուս երկրների հետ սահմաններին: Խորվաթիան նույնպես մտածում է պատնեշ կառուցելու մասին: Դրա համար էլ այդ երկրների միջով ԵՄ թափանցելը կբարդանա»,- նկատել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, պատնեշի հիմնական խնդիրն է սահմանը պաշտպանելը: Այն կարող է հայտնվել Բելառուսի սահմանի առանձին հատվածներում, որտեղ կարող են ապօրինի սահմանահատման փորձեր լինել: «Սա պատնեշ է երրորդ երկրների հետ: Շատ ավելի սարսափելի կլինի, եթե մենք սկսենք պատնեշներ կառուցել Եվրոպայի ներսում»,-շեշտել է վարչապետը:




























