Ռուս կինոռեժիսոր եւ դերասան Նիկիտա Միխալկովն արժանացել է ադրբեջանական «Դոսթլուք» (բարեկամություն) շքանշանի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանը։
Միխալկովին պարգեւը շնորհվել է «Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ մշակութային կապերի զարգացման մեջ ունեցած ավանդի» համար։
Իլհամ Ալիեւը Միխալկովին նաեւ շնորհավորական ուղերձ է հղել, որում ռեժիսորին բնութագրել է որպես ռուսական մշակույթի կարկառուն գործիչներից մեկը։
«Հուսամ, որ Ադրբեջանի երիտասարդ կինեմատոգրաֆների հետ այս տարվա գարնանից սկսված ձեր բեղմնավոր երկխոսությունը կնպաստի նոր տաղանդների դաստիարակությանը եւ ռուս-ադրբեջանական մշակութային կապերի ամրապնդմանը»,- ասել է Ալիեւը։




























