Վանաձոր քաղաքում այսօր՝ հոկտեմբերի 20-ին բռնկված հրդեհի հետեւանքով ամբողջությամբ այրվել է ինքնաշեն տնակ՝ ամբողջ գույքով։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 10-ի սահմաններում։
Դեպքի վայր ժամանած հրշեջները մեկ ժամից ավելի պայքարել են ինքնաշեն տնակում բռնկված կրակի տարածումը կասեցնելու համար:
Գրիգոր Խառազյանին պատկանող շուրջ 60 քմ մակերեսով տունն ամբողջությամբ այրել է։






.jpg)
Լուսանկարները՝ Ալեն Գրիգորյանի





























