Հորդանան գետի Արեւմտյան ափին իսրայելցի զինվորականները գնդակահարել են պաղեստինցուն, որը դանակով վիրավորել էր սպային: Այս մասին հաղորդել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Լերները:
Վերջին ամսում բազմաթիվ նման հարձակումներ են տեղի ունեցել, որի հետեւանքով մահացել է Իսրայելի բանակի 9 զինծառայող, եւս 70-ը վիրավորվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Պաղեստինցին Բեյթ Ավվայում (Պաղեստինի Հեւրոն քաղաքի շրջան) բողոքի ակցիայի ժամանակ դանակով հարվածել է Իսրայելի պաշտպանության բանակի սպային: Հարձակվողին տեղում գնդակահարել են»,-ասել է Լերները:
Սպան թեթեւ վնասվածք է ստացել, իսկ պաղեստինցին տեղում սպանվել է, հաղորդում է «Մաան» գործակալությունը:
Բանակի հաշվարկներով, մեկ ամսում տեղի է ունեցել նմանատիպ 40 հարձակում, որոնցից 35-ը սառը զենքի գործադրմամբ:





























