«Ուկրաինայի նավթոգազ» ընկերությունը կանխավճարի հերթական տրանշն է փոխանցել ռուսական գազի դիմաց՝ 136 մլն դոլարի չափով: Այս մասին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Վլադիմիր Դեմչիշինը, հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

«Ամեն ինչ շատ դինամիկ է կատարվում, նրանք վճարել են եւս 136 մլն դոլար»,- հայտնել է Ուկրաինայի նախարարը:

Դեմչիշինը նաեւ տեղեկացրել է, որ գալիք շաբաթ Ուկրաինայի իշխանությունները մտադիր են բանակցել Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ, որպեսզի ռուսական գազի գնման համար հերթական վարկն ստանան՝ 500 մլն դոլարի չափով:

«Առայժմ առաջխաղացում չկա, մենք ծրագրում ենք հանդիպել Համաշխարհային բանկի հետ, ու արդեն դիմել ենք այս հարցով: Կարծում եմ, որ գալիք շաբաթվա ընթացքում այդ հանդիպումը կկայանա»,- հայտարարել է Ուկրաինայի Էներգետիկայի նախարարը: