Օգոստոսի 28-ին ժամը 17.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում: ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաեւ ՀՀ ՊՆ մոտակա զորամասից մեկ հրշեջ ավտոբաք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.30-ին, մարվել` 20.00-ին:

Այրվել է են Ն. Մխոյանին պատկանող անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը` 4 քմ մակերեսով եւ այնտեղ պահեստավորված 150 հակ անասնակերը:

Հրդեհաշիջման ժամանակ Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի պահակապետ, փ/ծ ավագ սերժանտ Սամվել Սահինյանը ստացել է աջ ձեռքի վնասվածք, իսկ նշված տան բնակիչ` 33-ամյա Կարեն Մխոյանը` թեթեւ այրվածքներ:

Երկուսն էլ տեղափոխվել են Ստեփանավանի հիվանդանոց, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն` դուրս են գրվել: