Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բելառուսական կառավարությունը հիմնականում ձեւավորվել է մինչեւ նախագահական ընտրությունները: 

«Դա գալիք հնգամյակի կառավարությունն է եւ իշխանության բոլոր մարմինները հիմնականում ձեւավորվել են նախագահական ընտրություններից առաջ: Ես այդ մասին ասել եմ, երկրորդ նախագահական ընտրություններն են, որ այդպես են անցնում», - ասել է նա երկրի զարգացման հարցերի վերաբերյալ կառավարության անդամների հետ խորհրդակցության ընթացքում: 

Նրա խոսքով, ինքը ելնում է նրանից, որ «մարդիկ պիտի իմանան, թե ով է աշխատելու ընտրություններից հետո, եթե այդ նախագահին ընտրեն», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

Լուկաշենկոն նաեւ ընդգծել է, որ ավելի վաղը ինքը զգուշացրել էր, որ «այն մարդիկ, որոնք այս ժամանակահատվածում ցույց կտան իրենց անգործունակությունը, կհեռացվեն իշխանությունից»: «Դրա համար էլ ես պիտի կողմնորոշվեմ, թե ով պիտի աշխատի, իսկ ով՝ հեռանա»,-ասել է Բելառուսի նախագահը:  Ձեզնից յուրաքանչյուրը պիտի ապացուցի իր կարողությունները: Բայց չեմ ուզում, որ մարդիկ մտածեն, թե վաղը պետական ծառայողներին քշելու ենք պաշտոններից»:

Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ առջեւում բարդ եւ շատ որոշակի գործեր կան: Ինչ-որ մեկի թիկունքում թաքնվել չի հաջողվի: Ով չի կարող եւ պատրաստ չէ, ավելի լավ է իշխանության մաս չկազմի», - ընդգծել է Բելառուսի նախագահը:

Անցած ուրբաթ Բելառուսի կառավարությունը երկրի նոր ընտրված նախագահի առաջ ցած է դրել լիազորությունները: Հոկտեմբերի 19-ին Բելառուսի նախագահն իր հրամանագրով ներկայիս կառավարությանը հանձնարարել է շարունակել կատարել իր լիազորությունները մինչեւ նոր կառավարության ձեւավորումը: