Deutsche Bank բանկի աշխատակցի «յուղոտ մատները» (Fat-finger (error)՝ տեղեկությունների մուտքագրման սխալ, որը տարածված է ֆինանսական ու բանկային գործարքների ոլորտում. «Գազետա. Ռու») ֆինանսական կազմակերպության վրա 6 մլդ դոլար են նստել: Բանկի աշխատակիցը գործարքի կատարման ժամանակ սխալմամբ ամերկյան հեջ- հիմնադրամի հաշվեհամարին է փոխանցել այն գումարը, որը նրա համար չէր նախատեսված, միջադեպը տեղի է ունեցել 2015 թ. ամռանը, սխալի հեղինակը բանկի արժութային գործարքների կրտսեր աշխատակիցն էր, հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով բանկի աղբյուրները:

Պարբերականը նշում է, որ աշխատակիցը սխալ  հաշվարկ է արել՝  օրվա ընթացքում իրականացված գործարքների արդյունքում գոյացած մաքուր մնացորդի փոխարեն վերցրել է դրանց ընդհանուր գումարը, ընդ որում նրան բոլորովին չի զարմացրել նույնիսկ այն, որ իր ստացած թվում «չափազանց շատ են զրոները», հայտնում է Gazeta. –ն:

Նմանատիպ գործարքների անցկացման ստանդարտային սխեման սովորաբար «չորս աչքով» է կատարվում, այսինքն մի աշխատակիցը կատարում է գործարքը, իսկ երկրորդը՝ ստուգում նրան: Սակայն այս անգամ դա չի արվել, քանի որ կրտսեր աշխատակցի ղեկավարը արձակուրդում էր ու ստուգող չկար:

Դրա հետեւանքով բանկը ստիպված է եղել դիմել Մեծ Բրիտանիայի ֆինանսական հսկողության բյուրոյին, ԵԿԲ-ին ու ԱՄՆ ԴՊԾ-ին: Հաջորդ օրը գումարն արդեն վերադարձվել է  Deutsche Bank –ի հաշվեհամարին: