Օգոստոսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 58-րդ տարեդարձը շնորհավորելու նպատակով։
Հանդիպման ընթացքում պրն Աբրահամյանը Ազգային ժողովի պատվո մեդալ հանձնեց Վեհափառ Հայրապետին` Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայ ժողովրդի հոգեւոր կյանքում բացառիկ առաքելության, նրա ազգային մշակույթի զարգացման ու ազգային ինքնության պահպանման գործում ունեցած ներդրման եւ ակնառու նվաճումների համար։



















