Հնդիկ զինվորը կրակ է բացել Փենջաբ նահանգի Սանգրուր քաղաքում, որի հետեւանքով սպանվել է 4, վիրավորվել եւս 4 մարդ: Այս մասին հաղորդում է Times of India թերթի էլեկտրոնային տարբերակը:
«Անկանոն կրակոցներից հետո զինծառայողն ինքնասպան է եղել: Նա մահացել է ստացված վնասվածքներից»,-նշել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Ջասկիրանջիթ Սինգհ Թեջան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել: Դեռեւս անհայտ է, թե որն է եղել նման քայլի գնալու պատճառը:
Փենջաբ նահանգը սահմանակից է Պակիստանին:




























