Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի բնակիչները վերջնականապես հրաժարվել են հակառակորդի նշանառության տակ գտնվող խաղողի այգիներում բերքահավաք իրականացնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այգեհովիտ համայնքի ղեկավար Լեւոն Գրիգորյանը:

«Հենց գնում են այգիները, ադրբեջանցիները սկսում են կրակել: Անհնար է մոտենալ այդ այգիներին: Մարզշետի կարգադրությամբ կազմել ենք ակտերը եւ ներկայացրել մարզպետարանին, տեսնենք՝ ինչով կարող են օգնել»,- ասաց գյուղապետը:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզպետարանը որոշել էր դադարեցնել խաղողի բերքահավաքը Այգեվիտ համայնքի այգիներում, որտեղ այս պահին 150 տոննա բերք կա: Նշենք, որ այդ այգիները գտնվում են հակառակորդի նշանառության տակ:

Համայնքի 12 ընտանիք խաղողի մթերման համար պայմանագրեր էր կնքել երեւանյան գործարանի հետ: Հայտնի չէ, թե ինչ է լինելու այդ պայմանագրերի հետ: