Բրիտանուհին սպանել է իր կենակցին եւ իրենց 4-ամյա դստերը՝ շիկացած լամպի հրամանով:
Հոգեկան հիվանդությամբ տառապող 26-ամյա Շերլի Քրիսթոֆերը դանակի 29 հարված է հասցրել կողակցին եւ 6 հարված՝ դստերը, որից հետո նրանց մարմնում ինչ-որ փայտե առարկաներ է տեղադրել:
Միջադեպը տեղի է ունեցել այս տարվա փետրվարին, սակայն Քրիսթոֆերը միայն հոկտեմբերին է կանգնել դատարանի առջեւ: Քննության ընթացքում դատախազ Քրեսլին Այլեթը հայտնել է, որ մեղադրյալի խոսքով, շիկացած լամպը հրամայել է սպանել իր ընտանիքին, որպեսզի փրկի աշխարհը վամպիրների արշավանքից, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:
Քրիսթոֆերը հոգեբուժարան է այցելել դեպքից երկու օր առաջ, սակայն չի համաձայնել մնալ այնտեղ եւ վերադարձել է տուն: Մասնագետների խոսքով, նա տառապում է պարանոյիդ շիզոֆրենիայով:





























