ՌԴ նախագահին կից՝ երեխաների իրավունքների լիազորված պաշտպան Պավել Աստախովը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել հետաքննել տաջիկ երեխայի մահվան դեպքը։ Նազարովների ընտանիքում ծնված 5-ամսական երեխան մահացել էր Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 14-ին՝ նրա ծնողներին ՌԴ մուտքի կանոնակարգը խախտելու համար ձերբակալելուց մեկ օր անց։
Երեխայի ծնողների պնդմամբ՝ ոստիկանները ձերբակալելուց առաջ իրենց մեկուսացրել էին երեխայից եւ հայտնել էին, որ իրենց երեխային հիվանդանոց են տեղափոխել շնչառական խնդիրների պատճառով։ Հաջորդ օրը նրանց վերադարձրել էին մահացած երեխային։ Նազարով ամուսինների վստահեցմամբ՝ իրենց երեխան լիովին առողջ է եղել, փոխանցում է «Երեկոյան Բիշքեք»-ը։
Միջադեպը Մոսկվայում տաջիկների կողմից բողոքի բուռն ալիք է առաջ բերել։ Տաջիկստանի իշխանությունները Ռուսաստանից պահանջել են հետաքննել միջադեպը։
Նշենք, որ Ռուսաստանում կա ավելի քան 1 մլն տաջիկ աշխատանքային միգրանտ։





























