Ադրբեջանում կալանավորված լրագրող Ռաուֆ Միրքադիրովի քրեական գործն ուղարկել են դատարան։

Ինչպես հայտնում է ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը, քրեական գործն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ուղղվել է Բաքվի ծանր հանցագործություններով դատարան։

Նշենք, որ Ռաուֆ Միրքադիրովը ձերբակալվել էր անցյալ տարի Թուրքիայում եւ վտարվել  էր Ադրբեջան։ Նրան մեղադրանք էր ներկայացվել Ադրբեջանի ՔՕ 274-րդ հոդվածի հատկանիշներով՝ հայրենիքի դավաճանություն։ Նրան 3 ամսով կալանքի տակ էին վերցրել, որից հետո կալանքի ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել էր։