Բաքվում մեկնարկել է «Ադրբեջան-Եվրոպա» հեծանվավազքը: Ինչպես հաղորդում է Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերությունը, դրան մասնակցում են բնապահպաններ, դիվանագետներ: Նրանց է միացել նաեւ փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:
Միջոցառումը կազմակերպվել է ՆԱՏՕ-ի գրասենյակի եւ մի շարք այլ արեւմտյան կառույցների կողմից: Հեծանվավազքի մասնակիցները լինելու են հանրապետության մի շարք քաղաքներում:




























