Մեծ Բրիտանիայի արեւելքում գտնվող Սուֆոլք կոմսությունում վթարի է ենթարկվել  F-18 կործանիչը, որի օդաչուն կարողացել է ինքնաթիռից դուրս թռչել: Այդ մասին տեղեկացնում է  Airlive պորտալը:

Նրա տվյալներով, ինքնաթիռը կործանվել է ռազմաբազայից օդ բարձրանալուց անմիջապես հետո:

Միջադեպի պատճառները չեն ներկայացվում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: