Երեւանի Մամիկոնյանց փողոցում այսօր՝ հոկտեմբերի 21-ին, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի վրա հարձակվելու կասկածանքով բերման ենթարկված կա: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:
Ոստիկանությունից տեղեկացրին, որ կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, կատարվում է հետաքննություն, մանրամասները կհաղորդեն ավելի ուշ:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը տեղեկացրել էր, որ Երեւանի Մամիկոնյանց փողոցում այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ինչ-որ երիտասարդ տղա հարձակվել է իր վրա եւ մարմնական վնասվածքներ հասցրել:





























