Ուկրաինան Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) հայց է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության դեմ: Այդ մասին տեղեկացրել է երկրի Տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարությունը:
«Ուկրաինան այսօր ՌԴ-ի դեմ հայց է ներկայացրել ԱՀԿ-ին», - ասվում է նախարարության թվիթերյան էջում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:





























