Սայաթ Շիրինյանը ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայում առաջին պրոռեկտորի պաշտոնից հեռանալու որոշում է կայացրել, քանի որ ցանկանում է բիզնես գործունեություն ծավալել:
«Ես շատ շնորհակալ եմ նախարարությանը, այս մեկ տարին ինձ շատ բան է տվել, ինձ շատ գնահատել են նախարարությունում: Սակայն գալիս է պահ, երբ ցանկանում ես այլ աշխատանքով զբաղվել: Պետք չէ սուր ծայրեր փնտրել իմ այս որոշման մեջ, պարզապես բիզնես գործունեություն եմ ցանկանում ծավալել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սայաթ Շիրինյանը:
Հիշեցնենք, որ Սայաթ Շիրինյանը պրոռեկտորի պաշտոնից հեռանալու մասին հայտարարել է հոկտեմբերի 21-ին իր ֆեյսբուքյան էջում: Ակադեմիայի ռեկտորի խոսքով՝ Շիրինյանը մեկնում է Հանրապետությունից: Վերջինս, սակայն, նշեց, որ դեռ որոշված չէ, թե ինքը որտեղ է բիզնես գործունեություն ծավալելու:
Նշենք, որ Սայաթ Շիրինյանը, մինչեւ պրոռեկտոր նշանակվելը, երկար տարիներ աշխատել է ոստիկանությունում: 2014թ. հոկտեմբերի 3-ին նախարար Արմեն Երիցյանի հրամանով նշանակվել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի առաջին տեղակալ:




























