Սիրիայում ռուսական ավիախմբի օդանավերը անցյալ մեկ օրվա ընթացքում 46 մարտական թռիչք են իրականացրել՝ 83 հարված հասցնելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտներին։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ հարվածներն առաջին հերթին հասցվել են Իդլիբ, Հալեպ, Դեր Զոր, Դամասկոս եւ Համա նահանգներում։