«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները բանակցություններ են վարում «Ջաբհաթ ան Նուսրա»-ի հետ՝ Սիրիայի կառավարական զորքերի դեմ միավորված պայքարելու հարցով։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Ռադիոհետախուզության միջոցով տեղեկություն ենք ստացել «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման խոշոր ջոկատների հրամանատարների եւ «Իսլամական պետության հրամանատարության միջեւ բանակցություններ ընթանալու մասին։ Նրանց նպատակը Սիրիայի կառավարական զորքերի հարձակումները զսպելն է»,- ասել է Կոնաշենկովը։




























