ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հանդիպումը պլանավորված է հոկտեմբերի 23-ին։ Այսօր՝ հոկտեմբերի 21-ին,  նրանք հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

Լավրովի եւ Քերրիի հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հոկտեմբերի 23-ին Վիեննայում նախարարի եւ պետքարտուղարի հանդիպման ենթատեքստում քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը»,- ասված է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ։