ԵՄ-ն Սոմալիին եւ նրա սահմանակից պետություններին փախստականների հիմնական կարիքները հոգալու եւ նրանց վերադարձը կազմակերպելու համար 60 մլն եվրո է հատկացրել։ Այս մասին Սոմալիի դոնորների կոնֆերանսի ժամանակ հայտնել է միջազգային համագործակցության եւ զարգացման հարցերով եվրահանձնակատար Նեւեն Միմիցան։

Նշված միջոցները կհատկացվեն Եվրամիության բյուջեից։

Այդ գումարից 50 մլն եվրոն կօգտագործվի Սոմալիում հետ վերադարձած փախստականների վերաինտեգրումը կազմակերպելու համար անհրաժեշտ բազային ենթակառուցվածքները վերականգնելու նպատակով։ Մնացած 10 մլն եվրոն կօգտագործվի հարեւան երկրների՝ մասնավորապես Քենիայի փախստականների ճամբարներում կյանքի պայմանները բարելավելու համար։