«Հայ ազգային կոնգրեսը» «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի դեկտեմբերի 1-ին կայանալիք հանրահավաքին չի մասնակցելու: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ճակատի ծրագրերին նվիրված քննարկումից հետո լրագրողներին ասել է կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«Մասնակցում ենք միայն այն հանրավաքներին, որոնք մենք ենք կազմակերպում, ու որի համար մենք ենք պատասխանատու»,- ասաց Զուրաբյանը՝ նշելով, որ դա իրենց ոսկե կանոնն է, որին չեն դավաճանել երբեք:

Նշենք, որ ՀԱԿ-ը հրաժարվում է միանալ իշխանափոխություն պահանջող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին: