Հարավաֆրիկյան Հանրապետությունում ուսման վարձի բարձրացման դեմ բողոքող ուսանողները գրոհել են խորհրդարանի շենքը այն պահին, երբ ֆինանսների նախարարը կարդում էր բյուջեի պլանը։ Ցուցարարներից մի քանիսը կարողացել են ներթափանցել շինության ընդունարան։
Նրանց կանգնեցրել են ոստիկանները, որոնք ցուցարարների դեմ ռետինե գնդակներ, արցունքաբեր գազ եւ խլացնող նռնակներ են օգտագործել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նիստերի դահլիճում քաշքշուկ է սկսվել նաեւ բյուջեի դեմ բողոքող ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների միջեւ։
Չնայած իրարանցմանը՝ ֆինանսների նախարար Նլանլա Նենեն շարունակել է ներկայացնել բյուջեն, որով նախատեսվում է ԲՈՒՀ-երում բարձրացնել ուսման վարձը։




























