Չինաստանի Շանդուն նահանգի քիմիական գործարանում որոտացած պայթյունը 9 մարդու կյանք է խլել։ Այս մասին հայտնում է  Газета.ru-ն՝ վկայակոչելով CCTV-ն։ Ավելի վաղ նրանց անհետ կորած էին համարում։

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Լանչժոու քաղաքի մետրոյի շինհրապարակում խոշոր հրդեհ էր բռնկվել։