ԵԱՀԿ Խորհրդանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ժամանակ  Ադրբեջանը իր կտրուկ դժգոհությունն է հայտնելու Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմական համագործակցության ոլորտում վերջին համաձայնագրերի կապակցությամբ:

Ինչպես Իլհամ Ալիեւի ղեկավարած «Ենի Ազերբայջան» կուսակցության կայքին հայտնել է խորհրդարանի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովան, Ռուսաստանը պետք է մեղադրվի «Հայաստանի պես օկուպոնտ երկրին զինելու մեջ: «Մենք անհանգստություն են հայտնում ղարաբաղյան հակամարտության ձգձգման կապակցությամբ լուրջ կանխատեսումների վերաբերյալ՝ Կովկասում ռուսական բանակի թվաքանակի եւ նրա ազդեցության հնարավորությունների ընդլայման պայմաններում»,- ասել է Մուրադովան:

Նշենք, որ շնորհիվ օգոստոսին կնքված համաձայնագրերի, ռուսական ռազմակայանի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2046թ.: Համաձայն նոր փոփոխությունների, այն այժմ պաշտպանելու է ոչ միայն Ռուսաստանի շահերը, այլեւ ապահովելու է Հայաստանի անվտանգությունը: