Հոկտեմբերի 20-ին, ժամը 18.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 17.50-ին Երեւանի Բաղրամյան պողոտայից, «հետցնցումային վիճակ, դեղորայքային ինտոկսիկացիա» ախտորոշմամբ, բուժօգնության է տեղափոխվել 41-ամյա Մանուկ Մ.-ն, որը չի պատասխանել հարցերին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա գուլպայի միջից հայտնաբերվել է 5 մգ տարողությամբ ներարկիչ` անհայտ ծագման հեղուկով:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























