Ոստիկանության Վաղարշապատի բաժին դիմած տղամարդը հայտնել էր, որ մարտի 30-ին ոմն Գեւորգ 550.000 դրամի դիմաց գնել է իր «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան` գումարը ամեն ամիս 100.000 դրամով վերադարձնելու բանավոր պայմանավորվածությամբ, սակայն խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելով` տիրացել է ավտոմեքենային:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գեւորգը 21-ամյա Գեորգի Գ.-ն է:

Ոստիկաններն օրերս նրան հայտաբերեցին Երեւանի Ֆուչիկի փողոցում եւ բերման ենթարկեցին բաժին:

Կատարվում է քննություն: