Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում «Վերածնունդ» կուսակցության շտաբի մոտ 2 անհայտ անձ պայթուցիկ են գործի դրել։ Այս մասին ասված է կուսակցության կայքում։

«2015թ. հոկտեմբերի 22-ի գիշերը Ժոլտիե Վոդի քաղաքում «Վերածնունդ» կուսակցության շտաբին 2 անհայտ անձ էր մոտեցել։ Նրանցից մեկը կոտրել էր ապակին, իսկ մյուսը պայթուցիկ էր նետել ներս։ Տուժել է պահակը, որին բեկորային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել»,- ասված է հայտարարության մեջ։

Կուսակցությունը նշել է, որ կատարվածն ահաբեկչություն է եւ իրավապահ մարմիններին կոչ է արել հետաքննել միջադեպը։