Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Սիրիայում ահաբեկիչները շարունակում են աջակցություն ստանալ արտասահմանից, ինչը բարդացնում է նրանց դեմ պայքարը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք տեղեկություններ ունենք, որ ահաբեկչական խմբավորումները շարունակում են արտասահմանից աջակցություն ստանալ: Իհարկե, եթե չլիներ այդ աջակցությունը, անհամեմատ ավելի հեշտ կլիներ ահաբեկիչների նկատմամբ հաղթանակի հասնելը»,- պատմել է նա: