Ոստիկանության Տարոնի բաժնում hոկտեմբերի 21-ին, ժամը 19.00-ին 55-ամյա Աշոտ Ե.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 09.00-ից 18.30-ն ընկած ժամանակահատվածում, Վարդանանց թիվ 26 հասցեի իրեն պատկանող, չցանկապատված տարածքից գողացել են թիթեղյա տնակ` պատճառելով մոտ 400.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, նույն օրը, ժամը 23.30-ին, պարզվել է, որ ժամը 17.30-ի սահմաններում 60-ամյա Էդվարդ Խ.-ն ներկայանալով տվյալ տնակի սեփականատեր եւ համաձայնության գալով «ԿամԱԶ-215» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդ, 56-ամյա Մուշեղ Մ.-ի եւ «ԶԻԼ» մակնիշի ավտոկռունկի վարորդ, 55-ամյա Մանվել Հ.-ի հետ` նրանց ավտոտրանսպորտային միջոցների օգտագործմամբ տնակը տեղափոխել է Մուշեղ Մ.-ի տան բակ:
Կատարվում է հետաքննություն:





























