Մոլդովայի խորհրդարանը հոկտեմբերի 29-ին կքննարկի Վալերի Ստրելեցի կառավարությանը անվստահության քվե հայտնելու հարցը։ Ինչպես լրագրողներին հայտնել է խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուն, կառավարության հրաժարականի հարցը առաջ են քաշել Սոցիալիստական եւ Կոմունիստական ընդդիմադիր կուսակցությունները, որոնց պատկանում է 101 մանդատից 45-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կառավարությանը անվստահության քվե հայտնելու հարցը կքննարկվի եկող հինգշաբթի»,- ասել է Կանդուն։
Մոլդովայի օրենսդրությամբ կառավարության հրաժարականի համար անհրաժեշտ է 51 ձայն։




























