Միգրացիոն ճգնաժամին եվրոպական մի շարք երկրների արձագանքը Եվրոպայի համար իսկական ողբերգություն է դարձել: ՏԱՍՍ-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Տուրբերն Յագլանդը:
«Ես մեծապես հուսով եմ, որ Եվրոպան կկարողանա հաղթահարել այս ճգնաժամը, բայց առայժմ տեսնում ենք, որ որոշ երկրներ խնդիրն իրենց հարեւանների վրա են դնում՝ փակելով սահմանները եւ փախստականներին հնարավորինս արագ տեղափոխելով իրենց տարածքից: Բեռլինի պատի անկումից հետո քչերը կարող էին պատկերացնել, որ ընդամենը 20 տարի անց մենք կսկսենք Եվրոպայում նոր պատեր կառուցել», - ասել է Յագլանդը: «Դա շատ վատ է, դա ողբերգություն է Եվրոպայի համար», - հավելել է նա:




























