ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Կոնգրեսում բաց լսումների ժամանակ հայտարարել է, որ հենց ինքն է պատասխանատու լիբիական Բենղազիում 4 ամերիկացիների մահվան համար: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով CNN-ին:
2012 թվականի սեպտեմբերին Բենղազիում ամերիկյան հյուպատոսության վրա ահաբեկիչների հարձակման հետեւանքով ԱՄՆ 4 քաղաքացի էր զոհվել: Կարծիք կա, որ հենց Քլինթոնն է մեղավոր պատահարի համար, քանի որ անհրաժեշտ պահի միջոցներ չի ձեռնարկել արտերկրում աշխատող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:
Քլինթոնը նշել է, որ ժամանակին հատուկ հետաքննություն է սկսել միջադեպի առիթով: Նա ընդգծել է նաեւ, որ «իր վրա է վերցրել կատարվածի պատասխանատվությունը»: Այդ պատճառով էլ, Քլինթոնի խոսքով, մինչեւ Պետքարտուղարությունից հեռանալը «բարեփոխումների գործընթաց է սկսել՝ ուղղված երկրի սահմաններից դուրս աշխատող ամերիկացիների պաշտպանությունը բարելավելուն»:





























