Հարավային Իլինոյսի համալսարանի հետազոտողները հնդկացի մայաների մոտ կրոնական պրակտիկայում ծիսակարգային արյունառության ապացույցներ են գտել:

Ըստ The International Business Times-ի, շուրջ 500 տարի առաջ անցկացված արյունալի ծեսերի վկայությունները գտել են Գվատեմալայում գտնվող մայաների հնագիտական հուշարձան հանդիսացող Սակպետենե տաճարի վայրում:

Բացի այդ, ըստ «Ռոսբալտ»-ի, մայաներն արյունառությունը կիրառել են՝ ապագա սերունդների կենսական ուժը հանգուցյալ նախնիների հետ կապելու համար:

Հնագետներն արյան հետքեր են գտել նետերի ծայրերի վրա, որոնք օգտագործել են արյուն դուրս բերելու համար: Ընդհանուր առմամբ, մասնագետները 20 տարվա ընթացքում հայտնաբերված 108 նետի ծայրեր են ուսումնասիրել: Որոշ նետերի վրա ոչ միայն մարդու, այլեւ միանգամից մի քանի տեսակի կենդանիների արյան հետքեր են հայտնաբերվել, այդ թվում՝ ճագարների, մեծ կատուների, թռչունների եւ կրծողների: