Սիրիայում քաղաքական անցման գործընթացին երկրի նախագահ Բաշար Ասադի ներգրավումը շատ կարեւոր է: Reuters-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Կարծում եմ՝ Իրաքում դասերից սովորեցինք, որ հարկավոր է ապահովել, որպեսզի քաղաքական գործընթացներն ու անցումները երաշխավորեն ոչ միայն անվտանգությունը, այլեւ այդ գործընթացներին հասարակության բոլոր հատվածների ներգրավումը»,- Բեռլին կատարած այցի ժամանակ հայտարարել է Մոգերինին:

«Հենց այդ ուղղությամբ էլ աշխատում ենք, այսինքն՝ քաղաքական անցման հնարավորության ուղղությամբ, որում Ասադը համարվել եւ համարվելու է սկզբնական փուլի մաս»,- ԵՄ պաշտոնյայի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին: