Իսրայելի խորհրդարանը թույլատրել է 4 հազար շեկելով (մոտ 1000 դոլար) տուգանել ոչ ստանդարտ տուփով ծխախոտ վաճառողներին։ Ինչպես հայտնում է Իսրայելի պետական հեռուստաընկերությունը, փոփոխություններն ուղղված են երիտասարդության շրջանում ծխելու դեմ պայքարին։

«Օրենսդիրները կարծում են, որ եթե երիտասարդ ծխողները մեկ տուփ ծխախոտի համար գումար չեն ունենում (Իսրայելում այն արժե 10 դոլար), ապա միշտ մի քանի շեկել գտնում են մեկ կամ երկու հատիկ ծխախոտ գնելու համար»,- նշում է հեռուստաընկերությունը։

«Քնեսեթի օրենսդիր հանձնաժողովը հաստատել է հարկային օրենսգրքում փոփոխությունները, որոնց համաձայն՝ ոչ ստանդարտ տուփով եւ 5 շեկելից էժան ծխախոտ վաճառելու համար վաճառողը 4000 շեկել տուգանք է վճարելու»,- փոխանցում է ՏԱՍՍ-ը։