Թուրքիայի հարավարեւելյան Հաքարի նահանգի  Յուքսեքովի գավառում կայծակի հարվածից զոհվել է 3 զինվոր, եսւ 11-ը վիրավոր են, հայտնում է Haber7 հեռուստաալիքը։

Ըստ առկա տեղեկությունների՝ զինվորները Դաղլըչայի շրջանում գործողություններ էին իրականացնում Քրդական բանվորական կուսակցության դեմ։

Վիրավորները հոսպիտալացվել են։