Եվրասիական տնտեսական միության առանձնահատկություններից մեկը մեր ընդհանուր պատմական անցյալն է։ Այս մասին հոկտեմբերի 23-ին՝ Երեւանում Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ Միջազգային համաժողովի ժամանակ, ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, նախարար Կարինե Մինասյանը՝ ելույթ ունենալով «Տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներն ու 21-րդ դարի տնտեսական դիվանագիտությունը. Եվրասիական ինտեգրացիոն գործընթացը» թեմայով նստաշրջանի ժամանակ։
Նրա խոսքով՝ Լազարյան ճեմարանը ընդհանուր պատմական անցյալի վառ օրինակներից է։ Նախարարն ընդգծել է, որ ԵՏՄ օրենքները համապատասխանում են Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին։ «Հուսամ, որ ԵՏՄ-ն կկարողանա զարգացնել սեփական ինտեգրացիոն օրինակները, որոնք ուղղված կլինեն մեր ընդհանուր ապագային»,- եզրափակել է Կարինե Մինասյանը։





























