Վիետնամը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցություն զարգացնելու հարցում: Այդ մասին հոկտեմբերի 23-ին Միջազգային հարաբերությունների մոսկովյան պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումի ժամանակ հայտնել է Վիետնամի սոցիալիստական հանրապետության արտգործնախարարի օգնական Վու Կուանգ Միանը, ելույթ ունենալով «21-րդ դարի տարածաշրջանային ինտեգրման գործընթացներն ու տնտեսական դիվաագիտությունը. եվրասիական ինտեգրման գործընթաց» նիստի ընթացքում:

Նրա խոսքով՝ Հայաստանն ու Վիետնամն իրարից հեռու են, բայցեւանպես Հանոյը լավ հարաբերություններ է զարգացնում Երեւանի հետ ու բազմակողմանի համագործակցություն՝ ԵՏՄ –ի հետ: «Այս տարվա մայիսի 29-ին Վիետնամը գրեթե երկու տարվա բանակցություններից հետո ստորագրեց համաձայնագիր՝ Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առեւտրի գոտու մասին: Այդ համաձայնագիրը ռազմավարական նշանակություն ունի Վիետնամի համար. այն կօգնի մեզ ավելացնել ապրանքաշրջանառությունը»,- շեշտել է Վու Կուանգ Միանը: