«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ամսական 40-50 մլն դոլար է ստանում Սիրիայի ու Իրաքի տարածքում իր զավթած նավթի հանքավայրերից: Այս մասին հայտնել է իրանական «Թասնիմ» գործակալությունը:
«ԻՊ-ն ամսական 50 մլն դոլար է ստանում Սիրիայի ու Իրաքի տարածքներում բռնագրաված հանքավայրերի նավթի ապօրինի առեւտրից՝այդպիսով կողոպտելով այդ պետություններին: Սրանք Իրաքի հետախուզության ու ԱՄՆ մի շարք պաշտոնատար դեմքերի ներկայացրած տվյալներն են»,- ասված է գործակալության հրապարակած տեսության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Թասնիմը» գրում է, որ տարբեր գնահատականներով, ԻՊ-ն մաքսանենգերին նավթը վաճառում է բարելի դիմաց 10-35 դոլարով՝ մինչդեռ այսօրվա դրությամբ նավթի մեկ բարելի համաշխարհային միջին գինը 50 դոլարից քիչ պակաս է:




























