1972 թվականի դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 3038 բանաձեւով հիմնեց Զարգացման մասին տեղեկատվության միջազգային օրը, որի նպատակը համաշխարհային հանրության ուշադրությունը զարգացման խնդիրների եւ դրանց լուծման համար միջազգային համագործակցության ամրապնդման ուղղությամբ հրավիրելն է: Վեհաժողովը որոշել է, որ այդ օրը պետք է համընկնի ՄԱԿ-ի Միջազգային օրվա՝ հոկտեմբերի 24-ի հետ:

Ըստ Calend-ի, Զարգացման մասին տեղեկատվության միջազգային օրը հետագայում նշանավորվեց որպես 1970 թվականին ՄԱԿ-ի Երկրորդ տասնամյակի միջազգային ռազմավարության զարգացման ընդունման ամսաթիվ: