Ժանտախտի մանրէն, որը 14-րդ դարում բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ է դարձել, գոյություն է ունեցել դեռեւս 2800 տարի առաջ: Գիտնականներն այսպիսի եզրահանգման են եկել Բրոնզե դարում Եվրոպայում եւ Ասիայում բնակված մարդկանց ԴՆԹ թեստի անցկացման արդյունքում:
Ըստ Reuters-ի, «Cell» ամսագրում հրապարակված հետազոտությունում նշվում է, որ գիտնականներն ուսումնասիրել են Ռուսաստանում, Հայաստանում, Լեհաստանում եւ Էստոնիայում մահացած 101 մարդկանց մնացորդները: Նրանցից յոթի մոտ ժանտախտի ցուպիկի վարակի նախանշաններ են հայտնաբերել:
Բացի այդ, հետազոտողները հայտնաբերել են, որ մանրէն մուտացիայի է ենթարկվել եւ սկսել է փոխանցվել լվերի միջոցով: Այդպիսի մուտացիայի ենթարկված ժանտախտի ցուխիկ է հայտնաբերվել մ.թ.ա. 951 թվականին Հայաստանում մահացած մարդու մնացորդներում:
Մինչ այս հետազոտությունը համարվում էր, որ ժանտախտի ցուխիկը ի հայտ է եկել մեր թվարկության 540 թվականին:





























