Մոլդովայում ձերբակալել են ընդդիմադիր «Մեր կուսակցության» նախագահ Ռենատո Ուսատիին: Ուսատին ձերբակալվել է Քիշնեւի օդանավակայանում:  

Նովոստի Pro TV պորտալի լրագրողներին Ուսատին պատմել է, որ իրեն «բռնությամբ, առանց պատճառները բացատրելու տանում են գլխավոր դատախազություն»:

Ուսատիի ձերբակալության մասին հայտնել է նաեւ «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը: Նրա խոսքով, քաղաքագետը Քիշնեւ է եկել Մոսկվայից. երբ վերջինը դուրս էր գալիս  VIP-սրահից, նրան են մոտեցել Տեղեկատվական անվտանգության ծառայության աշխատակիցները եւ մի փաստաթուղթ են հանձնել, որը ստորագրված է եղել Մոլդովայի Հանրապետության Գլխավոր դատախազության Կազմակերպված հանցավորության եւ առանձնակի կարեւորության գործերով քրեական հետապնդման բաժնի դատախազ Դենիս Ռոտարուի ձեռքով: